Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի Ա.Գ.-ի նախարար Մեւլութ Չաւութօղլուն այսօր հիւրընկալել է Անկարայում Ա.Մ.Ն.-ի դեսպան Ջոն Բաասին:

Հայկական սփիւռքի՝ 2015 թուականին Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շրջանակներում նախաձեռնութիւնների բոլոր հնարաւոր ազդեցութիւնները մեղմելու նպատակով Թուրքիան անցել է հակայարձակման. գրում է թուրքական Haberler-ը:

Ըստ կայքի՝ Անկարան յայտնել է, որ «Ա.Մ.Ն.-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած որեւէ օրինական բանաձի ընդունման դէպքում Անկարան երկու երկրների յարաբերութիւնները հիմնովին կը վերանայի»:

«Չաւուշօղլուն զգուշացրել է, որ Ա.Մ.Ն.-ի օրէնսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանութեան օրակարգ բերուելը բացասական ձեւով կ'ազդի երկու երկրների յարաբերութիւնների վրայ»,- նշում է կայքը՝ հերթական անգամ յիշեցնելով նախորդ տարի` այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղած ցաւակցական ուղերձը, որը, թուրքերի կարծիքով, Թուրքիայի կողմից արուած մեծ քայլ էր: